«Ես երբեք չփորձեցի դուր գալ, չվախեցա չընդունվելուց, համարձակվեցի լինել նա, ով եմ և աշխատել ինքս ինձ վրա, ձգտելով ավելի լավին, հենց ինձ համար, ո՛ չ ուրիշներին որևէ բան ապացուցելու»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է մոդել, գրքի հեղինակ Անի Քոչարը։
Շարունակելով միտքը՝ նա նշել է.
«Ես միշտ ազատ եմ եղել ինքնարտահայտվելու և սեփական կարծիքն ու հայացքները բարձրաձայնելու հարցում, միշտ թքած եմ ունեցել թրենդ կոչվածների վրա, չեմ վազել ո՛չ ընդունված սահմանափակ նորաձևության և ոչ էլ տվյալ ժամանակի «գեղեցիկի» կեղծ ստանդարտների հետևից: Ներդաշնակ եմ եղել իմ գույնի ու տեսակի հետ և վստահ, որ գրավում ու վերցնում են բովանդակությամբ և ոչ կաղապարով (էներգետիկան որոշիչ է):
Այժմ առավել, քան երբևէ գիտակցում եմ, թե որքան երջանիկ աղջիկ եմ եղել և այժմ էլ՝ կին, որ թույլ եմ տվել ինձ ավելին… ավելին, քան հասարակությունը: Թույլ եմ տվել ինձ լինել անհատականություն… նման չլինել որևէ մեկին… թույլ եմ տվել լինել «Ես», ունենալ ես»։