Այս պահին պարզ է, որ Վրաստանը չի կատարել Եվրամիության 12 հանձնարարականները», Նովոստի Գրուզիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ նախկին դեսպան Հյու Մինգարելին: Այդուհանդերձ, Մինգարելին հույս ունի, որ Վրաստանը դեռևս հնարավորություն ունի մինչև տարեվերջ ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։ Նրա խոսքով՝ Եվրամիության որոշումը, բացի տեխնիկականից, պայմանավորված է նաև քաղաքական ասպեկտով։ «Ակնհայտ է, որ Եվրահանձնաժողովը, այնուհետև ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական համատեքստը, հաշվի առնելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում և Վրաստանում։ Այս տարրերը պետք է հաշվի առնվեն»,- ասել է Մինգարելին, որը մասնակցում է Թբիլիսիի միջազգային համաժողովի։ Համաժողովում Մինգարելին ասել է, որ Խորհրդային Միության փլուզումից մինչև 2022 թվականի փետրվարը՝ մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը, Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրները չեն պաշտպանել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրոպական հեռանկարը։ «Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները հասկացել են, որ Ուկրաինան եվրոպական երկիր է, և թեկնածուի կարգավիճակ տվեցին։ Հավատացե՛ք ինձ, դա հրաշք էր, որովհետև 30 տարի Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան չէին ցանկանում որևէ հեռանկար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար»,- ասել է նա։ Մինգարելին կարծում է, որ մինչև տարեվերջ Եվրամիությունը կորոշի բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ, և ի տարբերություն Արևմտյան Բալկանյան երկրների՝ Ուկրաինայի ինտեգրման գործընթացը շատ ավելի արագ կընթանա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/683848.html?fbclid=IwAR2W9HlkVKT5IAK8KcPYfZmEoWv5FODd_nxCC5nIDFvZc58-1BJE-P4Lgy8
© factor.am
