Ո՞րքան աշխատավարձ կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը

«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվ բանակցություններ է վարում «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ: Անգլիական ակումբը 2+1 տարվա պայմանագիր է առաջարկել պորտուգալացի մասնագետին: Այ մասին գրում է CaughtOffside-ը: Ամորիմն ընդունել է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկը:

Գործարքը կկայանա, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» «Սպորտինգին» 10 միլիոն եվրո վճարի մարզչի հրաժարագնի համար:

Անգլիական ակումբը պաշտոնանկ է արել Էրիկ Տեն Հագին ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ռուդ վան Նիստելրոյին:

Կիսվել սոց․ ցանցերում