ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արսեն Ավագյանը հետ է կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Արսեն Ավագյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հակոբյանը:
Ռուբեն Խարազյանը հետ է կանչվել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը:
Տիգրան Գևորգյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ռուբեն Խարազյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)։
