Ջո Բայդենը Հելпուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Հելոուինի տոնակատարության ժամանակ կատակով կծել է երկու երեխայի։

Այս մասին հայտնել է Fox News-ը։

Նշվում է, որ երեխաները տոնական երեկոյին Սպիտակ տուն են գնացել մայրերի հետ, որտեղ հանդիպել են նախագահի հետ։ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կրել է պանդայի կոստյում։ Նրանք ամուսնու հետ քաղցրավենիք են բաժանել երեխաներին։

«Երեխաներից մեկը՝ հավի կոստյում հագած, նույնիսկ ծիծաղեց, երբ Բայդենը ձևացրեց, թե կծում է նրա ոտքը։ Նախագահն այնուհետև կատակներ է փոխանակել երեխայի մոր հետ»,- գրել է աղբյուրը:

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/1392

Կիսվել սոց․ ցանցերում