Այդ հոդվածը հայ քաղաքական մտքի պատմության մեջ ամենից շատ քննարկված, մեջբերված, քննադատված, փառաբանված գրություններից է

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
1997թվականի այս օրը՝ նոյեմբերի 1-ի առավոտյան Երևանի օրաթերթերում լույս տեսավ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը»:
Այդ հոդվածը հայ քաղաքական մտքի պատմության մեջ ամենից շատ քննարկված, մեջբերված, քննադատված, փառաբանված գրություններից է: Հայկական աղետից ու արհավիրքից հետո այդ հոդվածը ավելի շատ է մեջբերվում:
Ահա մի մեջբերում, իսկ հոդվածն ամբողջությամբ՝ մեկնաբանության մեջ:
«Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է։
Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։
Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։
Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը եւ հնարավորություններ պահպանելու հասնել մեր բաղձալի նպատակին։ Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն։ Մենք մի անգամ արդեն, «Ստամբուլը արյան ծով դարձնելով», կորցրել ենք Արեւմտահայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սեւրի դաշնագրով գծված տարածքները, կորցրել ենք Արեւելահայաստանի կեսը»։
Թ. Հ.
1 նոյեմբերի, 2024թ, Նիկոսիա, Կիպրոս
Կիսվել սոց․ ցանցերում