Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը բաժանվել է կնոջից:
«Մենք Էնցոյի հետ որոշել ենք առանձին ապրել, բայց միշտ կմնանք որպես ընտանիք ու կշարունակենք աջակցել միմյանց: Մեր միջև երեխաներն են, որոնց հարկավոր է սեր է հարկավոր: Էնցոն հրաշալի մարդ և փայլուն հայր է, նա շատ մեծ սիրտ ունի, իսկ դա ինձ համար բավական է»,- սոցցանցերում գրել է Վալենտինա Սերվանտեսը:
Հիշեցնենք, որ Էնցո Ֆերնանդեսը կնոջ հետ ծանոթացել էր Արգենտինայում, նրանք երկու զավակ ունեն: Լիսաբոնի «Բենֆիկա» տեղափոխվելուց հետո զույգը միասին էր ապրում: