Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի անասնագոմերի մոտակայքում այրվում է դաշտ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։35-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ. փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 25 հա տարածքում։

Կիսվել սոց․ ցանցերում