American Airlines-ի օդաչուն խորհուրդ է տվել աերոֆոբիա ունեցող ուղևորներին շփվել ինքնաթիռի անձնակազմի հետ։ Թռիչքից վախը հաղթահարելու համար նա բացահայտել է այս պարզ միջոցը, գրել է Daily Mail-ը։
Նա խորհուրդ է տվել մեկնելուց առաջ բորտուղեկցորդներից խնդրել հնարավորություն՝ խոսելու օդաչուների հետ:
«Նրանց հարցրեք թռիչքի երթուղու մասին, ասեք, որ անհանգիստ ուղևոր եք»,- նշել է տղամարդը՝ հավելելով, որ օդաչուները կբացատրեն թռիչքի երթուղին և դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք։