Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային կարգում երկամարտի 402 կգ (182+220 կգ) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:
Կարապետյանը փոքր ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում։
