Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։

Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։

#CivilNetCheck-ի ընթերցողներից մի քանիսը խնդրել էին պարզել՝ արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին։

Տարածված հրապարակման մասին

Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր (share) «Adjara Voyage» ֆեյսբուքյան էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»։

 

Ամբողջական նյութը՝

https://www.civilnet.am/news/804149/%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%a3%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae-%d6%86%d5%a5%d5%b5%d5%bd%d5%a2%d5%b8%d6%82%d6%84%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a7%d5%bb%d5%b6-%d5%ab%d5%bd%d5%af%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%be%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%ab%d5%b6/?fbclid=IwY2xjawGV0HVleHRuA2FlbQIxMQABHXxwyU51MenpkZwo5WSdJG4jxzozTHBeY6uN0BTaeCQoWBSrSCC80cBfug_aem_wivKJxadWyZRiXJCHPpRrA

Կիսվել սոց․ ցանցերում