ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ՝ հունվարի 6-ին, ԱՄՆ նորընտիր Կոնգրեսը պաշտոնապես կհաստատի ընտրությունների արդյունքները և կհայտարարի ԱՄՆ նոր նախագահի ընտրության մասին։
Ավանդաբար այս հրապարակային միջոցառումը տեղի է ունենում Վաշինգտոնի Կապիտոլիումի դիմաց, որտեղ ելույթ է ունենում նորընտիր նախագահը։ Երդմնակալության առիթով անցկացվում է հանդիսավոր շքերթ և պարահանդես։
