Հովհաննես Համբարձումյանը «Չելսի»-ի դեմ խաղը բացառիկ իրադարձություն է համարում հայկական ֆուտբոլի համար

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի «Չելսի»-ի դեմ հանդիպումը բացառիկ իրադարձություն է համարում հայկական ֆուտբոլի համար:

«Ֆավորիտ թիմի հետ ենք մրցելու և պատրաստվում ենք պայքարել առաջին իսկ րոպեից մինչև վերջին րոպեն` լավ արդյունքի հասնելու համար: Ինձ համար նշանակություն չունի, թե որ րոպեից եմ խաղում: Լավ տրամադրությամբ եմ խաղում և պատրաստ եմ 100 տոկոսով նվիրվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Համբարձումյանը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակներում նոյեմբերի 7-ին «Նոա»-ն արտագնա խաղում մրցելու է Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1204269

Կիսվել սոց․ ցանցերում