Քաղում ենք դասեր և շարժվում առաջ. «Նոա»-ն՝ Լոնդոնում կրած ցավալի պարտության մասին

Ինչպես հայտնել ենք՝ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» մրցել է Լոնդոնի «Չելսիի» հետ և 8-0 հաշվով ցավալի պարտություն կրել:

Ակումբն իր էջում անդրադարձել է պարտությանն ու գրել.

«Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ։

Շնորհակալ ենք մեր երկրպագուներին՝ մեզ հավատալու և աջակցելու համար»:

Կիսվել սոց․ ցանցերում