Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է Ուկրաինային 750 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է իր Telegram ալիքում։
«Ֆինանսական միջոցները կտրամադրվեն որպես «Վերականգնման աջակցություն առողջ հարկաբյուջետային կառավարման միջոցով» ծրագրի մի մաս, որն ուղղված է Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելուն»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բանկին օգնության համար։
Շմիգալը պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կարող է ավելացվել։
