«Հանգստանաք դուք, ես հանգիստ եմ, ախպեր». Լևոն Հարությունյանի ու ռեժիսորի վեճը՝ «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում

«Բախտի տերը». նոր ճակատագրական կատակերգություն, որի պրեմիերան տեղի ունեցավ բառացիորեն 2 շաբաթ առաջ։

Ֆիլմի ստեղծողները, «Շարմ հոլդինգ» ընկերությունը, կարելի է ասել, ոչինչ չէին խնայել նախագծի հաջողության համար՝ հայտնի դերասանական կազմ, ակնառու պրեմիերա, բազմաթիվ հյուրեր։ Ֆիլմի հանդեպ ուշադրությունը մեծ է, կինոթատրոնների դահլիճներում սեանսների մեծ մասի ընթացքում հավաքվում է մեծ թվով հանդիսատես։

Հանդիսատեսը այժմ տեսնում է ահռելի աշխատանքի  վերջնական տարբերակը, սակայն, թե ինչպես են անցել նկարահանումները, լսարանը միայն մոտավոր պատկերացում կարող է կազմել։ Յուրաքանչյուր ստեղծագործական պրոցեսի հատուկ են վեճերն ու տարաձայնությունները, մանավանդ, երբ նույն գործի շուրջ են համախմբվում տարբեր տարիքի, փորձի և դիրքի մասնագետներ։ «Բախտի տերը» ֆիլմը ևս բացառություն չէ։

StarNews-ի ձեռքի տակ է հայտնվել ֆիլմի նկարահանման հրապարակից արված էքսկլյուզիվ հոլովակ, որտեղ դերասան Լևոն Հարությունյանի և ֆիլմի ռեժիսորի միջև տեղի է ունենում վեճ:

Կիսվել սոց․ ցանցերում