Մեծ Բրիտանիայում 58-ամյա բուժքույրը մшհացել է քաշն իջեցնող դեղամիջոցի ընդունումից հետո

Վերջերս Մեծ Բրիտանիայի առողջապահության մարմինների հավանությանն արժանացած դեղամիջոցը քաշն իջեցնելու համար դարձել է Հյուսիսային Լանարքշիրից 58-ամյա բուժքույր Սյուզան Մակգոուենի մահվան պատճառ։

Սյուզան Մակգոուենը ինքն իրեն Mounjaro առեւտրանշանի տիրզեպատիդի երկու ցածր չափաբաժիններով ներարկում է արել երկու շաբաթվա ընթացքում, ինչից հետո մահացել է սեպտեմբերի 4-ին, տեղեկացրել է BBC-ին։

Մահվան վկայականում, որին ծանոթացել է հեռուստաալիքը, որպես մահվան անմիջական պատճառ նշված են օրգանային անբավարարությունները, սեպտիկ շոկը եւ պանկրեատիտը, բայց որպես  ուղեկից գործոն նշված է եղել «նշանակված տիրզեպատիդի կիրառումը»։

Մակգոուենը ավելի քան 30 տարի բուժքույր էր աշխատում Էյրդրիի Մոնքլենդս համալսարանական հիվանդանոցում։

BBC-ի տվյալներով՝ Մակգոուենը գնել էր Mounjaro-ի դեղատոմսը օնլայն դեղատանն այն բանից հետո, երբ ուսումնասիրել էր դեղը եւ խորհրդի համար դիմել բժշկի։

Դեղի չորս օրվա պաշարն արժե 150-200 ֆունտ սթեռլինգ եւ կարելի է գնել Մեծ Բրիտանիայի  ցանկացած գրանցված դեղատանը։

Երկրորդ ներարկումից հետո Մակգոուենի մոտ սկսվել են որովայնի ուժեղ ցավեր եւ սրտխառնոց, եւ նա դիմել է Մոնքլենդսի շտապօգնության բաժանմունք, որտեղ գործընկերները փորձել են փրկել նրան։

Դեղն արտադրողը՝ Lilly ընկերությունը, հայտնել է, որ «պացիենտների անտանգությունը ընկերության գլխավոր առաջնահերթությունն է»։

Տիրզեպատիդը Մեծ Բրիտանիայում օգտագործման համար արժանացել է հավանության որպես քաշն իջեցնող միջոց 2023թ., Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության ապրանքների կարգավորման գործակալության կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում