Ռիհшննան սшրսափեցրել է իր երկրպագուներին՝ ակնարկելով, որ հեռանում է երաժշտությունից

Ռիհաննան սարսափեցրել է իր երկրպագուներին՝ ակնարկելով, որ հեռանում է երաժշտությունից։

Ելույթ ունենալով իր հայրենի Բարբադոսում կազմակերպված Fenty Beauty միջոցառման ժամանակ՝ երգչուհին նշել է, որ թեև երաժշտությունն իրեն հայտնի է դարձրել և դռներ բացել իր համար, Աստված այլ ծրագրեր ունի իր ապագայի համար։

Սա կրկին բորբոքել է երկրպագուների մտավախությունը, որ RiRi-ն երբեք չի ավարտի իր երկար սպասված իններորդ ալբոմը և, փաստորեն, այլևս չի թողարկի նոր երաժշտություն:

Ռիհաննան ութ տարի է, ինչ նոր ալբոմ չի թողարկել։ Իսկ այս տարվա սկզբին երգչուհուն նկատել են կապույտ շապիկով, որի վրա գրված է եղել «Ես թոշակի եմ անցել»:

Ի հավելում այս ամենի՝ Ռիհաննան շատ կենտրոնացած է Fenty Beauty-ի և գեղեցկության ու նորաձևության ոլորտում իր այլ ծրագրերի վրա և չի թաքցնում, որ իսկապես հաճույք է ստանում ստեղծագործական գործընթացից:

Կիսվել սոց․ ցանցերում