Մալաթիայի ոստիկանները ապօրինի որսագпղության դեպք են բացահայտել

ԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով:

Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47–ամյա տղամարդը: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ hetq.am

Կիսվել սոց․ ցանցերում