«Եթե դա այնպիսի իրադարձություն է, որ որևէ մեկը կարող է դարձնել մեծ իրադարձություն և քաղաքական կապիտալ, թող դարձնեն, և 2026 թվականին մեր քաղաքացիները իրենց գնահատականը կտա»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շահերի բախում չկա՞, որ վարչապետի կինը Տանզանիայում տուրերի է մասնակցում ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովի կնոջ և դստեր հետ:
«Աննա Հակոբյանը իմ քույրն է, և ես վստահ եմ, որ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. նրա այցը բյուջեի հաշվին չի եղել»,- ասաց Հակոբյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
