Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է. Սարուխանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ վաղը Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձները կփոխանցվեն ։

«Սիրելի՜ Գյումրեցիներ,

Գյումրու համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների սիրելի՜ աշխատակիցներ,
Ինչպես տեղյակ եք, Գյումրու համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի տեղակալի, «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամների հրաժարականներից հետո Գյումրիում առաջացավ կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ Գյումրեցիներ այս ընթացքում դիմում էին ինձ` աշխատավարձների ուշացման հարցով։

Որպես ԱԺ պատգամավոր`տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ֆինանսների նախարարության և Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ աշխատանքներ կատարելով, կարող եմ վստահաբար ասել, Գյումրու համայնքապետարանի, ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է և ամենայն հավանականությամբ վաղը աշխատավարձները կփոխանցվեն ։

Սիրելի ՜ Գյումրեցիներ,

ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԺ ամբիոնից Վարչապետ Նիկոլ Փաշինյանը`
չնայած ստեղծված կառավարման ճգնաժանին, Գյումրին կունենա գլխավոր տոնածառ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել էր Գյումրում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո ստեղծված ճգնաժամին։

Կիսվել սոց․ ցանցերում