Թпւրքիան սառեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ. Էրդпղան

Թուրքիան սառեցրել է ​​հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման հետ հակամարտության պատճառով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության պետություն և կառավարություն, սառեցրել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս պահին մենք այդ երկրի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ մոտ ապագայում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի։

Կիսվել սոց․ ցանցերում