«Մանկական Եվրատեսիլ»-ի ինստագրամյան էջում հրապարակվել է Հայաստանի ներկայացուցիչ Լեոյի փորձից փոքրիկ հատված։
«Մոլորակները հարթվում են, երբ Լեոն փորձում է «Cosmic Friend»-ը Հայաստանի համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Instagram-ում տեղադրված է փորձից ընդամենը մի քանի վայրկյան, որում Լեոն երգում ու պարում է գունավոր լույսերի ներքո։ Ելույթի ընթացքում Հայաստանի մասնակցին ուղեկցում է 4 պարող։ Երգիչն ու պարողները սպիտակ ու արծաթագույն հանդերձանքով են։
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ն անցկացվելու է Մադրիդում՝ նոյեմբերի 16-ին։
View this post on Instagram
