Ստամբուլի մետրոյի «Ենիքափը» կայարանում՝ Ենիքափը-Հաջըօսման գծի վրա, հրդեհ է բռնկվել, թանձր ծուխ է տարածվել, որի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը կայարանում։ TRT Haber-ը մետրոյից կադրեր է հրապարակել։ Ուղևորներին տեղափոխելու համար իշխանությունները ժամանակավոր ծառայություն են կազմակերպել Yenikapi և Veznedciler կայարանների միջև՝ օգտագործելով անվճար ավտոբուսներ: Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, այդ թվում՝ ոստիկանությունը, հրշեջները և բժշկական անձնակազմը, ուղարկվել են դեպքի վայր։ Ուղևորներից ոմանք տուժել են ուժեղ ծխից։ Ավելի ուշ հրդեհը մարվել է հրշեջների և մետրոյի կայարանի աշխատակիցների ուժերով։ Այս կայարանը հասարակական տրանսպորտի հիմնական հանգույցն է, որտեղ մետրոյի երկու գծերը հատվում են մերձքաղաքային երկաթուղային գծի հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/830582.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2Pg1U7zYPJHFBMzgrPUF2jx4PL6oYp05rx8tGOPvylIiqsixKPqyA8kZY_aem_-9hhpkWO8YfabHidwbFwZA
© factor.am
