Հյուսիսային Կորեան կսկսի կшմիկաձե անօդшչուների զանգվածային արտադրություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել հարվածային կամիկաձե դրոնների փորձարկումները և հրամայել է կարճ ժամկետում սկսել այդ սպառազինության զանգվածային արտադրությունը․ այս մասին հայտնում է Կորեայի պետական կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«Կիմն ընդգծել է, որ անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ, ստեղծել սերիական արտադրության համակարգ և անցնել լայնածավալ զանգվածային արտադրության», — հայտնել է գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ ռազմական անօդաչուների օգտագործման հարցում մրցակցությունն աճում է ամբողջ աշխարհում:

«Նման օբյեկտիվ փոփոխությունները պահանջում են ռազմական տեսության, պրակտիկայի և կրթական շատ բաժինների հրատապ թարմացում», — Կիմ Չեն Ինի խոսքը մեջբերել է գործակալությունը:

Կիսվել սոց․ ցանցերում