Ինչպե՞ս քվեարկել ՀՀ-ից Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին

Առաջին ալիքը ներկայացրել է, թե ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին Հայաստանից.

  • այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք,

    դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,

    անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր)։

Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո»:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ՝ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:

Կիսվել սոց․ ցանցերում