Խոր վշտով տեղեկացա օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան մասին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, գալիք ավագանու ընտրություններում «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ ափսոսանքով նշելով, որ նրա կենդանության օրոք չեն հասցրել ավարտին հասցնել նոր մարզադպրոց կառուցելու ծրագիրը:
«Վստահեցնում եմ, որ նախագիծն իրականություն կդառնա և մենք կունենանք «Օղակների արքայի» անունը կրող մարզական կառույց` միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։
Անգնահատելի է Ալբերտ Ազարյանի ավանդն ու ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում»,-գրել է Ավինյանը:
Երեկ հայտնել էինք, որ 94 տարեկան հասակում մահացել է Օղակների արքան՝ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի երկակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։
