Պուտին-Էրդпղшն հանդիպումը, ըստ իս, դատելով իհարկե հանդիպումից հետո հնչած հայտարարություններից, «առկախեց» ռուս-թпւրքшկшն հարաբերության տեղատվությունը եւ թերեւս միջանկյալ համաձայնություն էր, մինչ Էրդոпղшնը կպատրաստի հացահատիկի գործարքի նոր փաթեթ ու կգնա ՄԱԿ՝ այսինքն ԱՄՆ համաձայնությունը ստանալու

Հակոբ Բադալյանը գրում է․

Պուտին-Էրդողան հանդիպումը, ըստ իս, դատելով իհարկե հանդիպումից հետո հնչած հայտարարություններից, «առկախեց» ռուս-թուրքական հարաբերության տեղատվությունը եւ թերեւս միջանկյալ համաձայնություն էր, մինչ Էրդողանը կպատրաստի հացահատիկի գործարքի նոր փաթեթ ու կգնա ՄԱԿ՝ այսինքն ԱՄՆ համաձայնությունը ստանալու:
Այդ առնչությամբ, ըստ իս հնչել է երկու առանցքային հայտարարությունը, որից մեկը՝ Պուտին-Էրդողան ձեւաչափից դուրս:
Մեկը հենց Պուտինի հայտարարություններ էր, թե ուկրաինական հակահարձակումը սայթաքում չէ, այլ ձախողում, եւ «հուսով է, որ այդպես կշարունակվի»: Այսինքն, սա կարծես թե մի պայման էր Էրդողանի առաջ, այսպես ասած հացահատիկային գործարքը վերականգնելու առումով: Այդ գործարքը իհարկե իրականում վերաբերում է պարզապես համաշխարհային պատերազմի պայմաններում Թուրքիայի միջնորդական դերին:
Մյուս առանցքային հայտարարությունը, ըստ իս, հնչեցրել է Շոյգուն, որը նույն օրը Սոչիում հանդիպում էր Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ: Շոյգուն հայտարարել է, որ այդ հանդիպմանը որեւէ խոսք չի գնացել Սեւ ծովում Թուրքիայի դերակատարումն ավելացնելու մասին, եւ ասել էր, որ Սեւ ծովում ամեն ինչ վաղուց որոշված է, կանոնակարգված:
Վաղուց, արդեն բավականին հարաբերական է: Օրինակ, ռոուսները վաղուցը համարում են պարզապես ԽՍՀ՞Մ սահմանը, այսինքն նաեւ վրացական եւ ուկրաինական ափերի հարցը, թե՞ նաեւ մինչեւ 1997 թվականի սահմանը, երբ ՆԱՏՕ-ն Սեւ ծովում էր միայն Թուրքիայի միջոցով: Հիշենք, որ հենց 1997-ի սահմանի վերաբերյալ էր 2021-ի դեկտեմբերին ԱՄՆ-ին առաջարկների շրջանակում խոսել Ռուսաստանը: Ընդ որում, այդ «չափմանը» Անկարան թերեւս ամենեւին դեմ չի լինի:
Այդպիսով, արձանագրումը թերեւս այն է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը Էրդողանն ըստ էության ավելի շատ կատարել է ԱՄՆ եւ ՌԴ միջեւ միջնորդի դեր: Այստեղ էր թերեւս նաեւ պատճառը, որ Ֆիդանը հանդիպման նախապատրաստման համար մեկնելով Մոսկվա, անմիջապես հետո մեկնեց Թեհրան, որի հետ ավելի հանգամանալից քննարկումները թերեւս կշարունակեն առաջիկա օրերին Անկարայում, ուր պատրաստվում է մեկնել Իրանի նախագահը:
Կիսվել սոց․ ցանցերում