ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն հրապարկմանը, ըստ որի՝ «Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա»:
«Վարչապետի վարկանիշով մտահոգված Լևոն Քոչարյանն ավելի լավ է մտածի հոր վարկանիշը պապլավոկի զուգարանից փրկելու մասին։
Իհարկե, Քոչարյան կրտսերի համար խորթ է սեփական դիմումի համաձայն պաշտոնից հրաժարվելու քաղաքակիրթ մշակույթը. հոր ժամանակ «պադյեզդներում» էին հաշվեհարդար տեսնում։
Վարչապետի «խարխլված» վարկանիշը 2021-ի ընտրություններին ռոբասերժական մի ամբողջ համակարգ խարխլեց, 2026-ին հիմնահատակ կոչնչացնի»,- գրել է Չախոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
