Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Ինձ համար պատիվ էր ծառայել Մոլդովայի Հանրապետությանը որպես ներքին գործերի նախարար: Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար այս դժվարին մանդատի ընթացքում»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ներկայացվելու էր կառավարությունում վերադասավորումների վերաբերյալ որոշումներ՝ դրա արդյունավետությունը բարելավելու նպատակով։ Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խոստովանել է, որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել և նշել, որ վերադասավորելու է կառավարությունը, որը ձևավորվել էր իր հիմնադրած «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից։
