Որ տարիքում կարելի է նստեցնել երեխաներին

Երեխայի կյանքի առաջին տարիները հագեցած են իրադարձություններով՝ առաջին գիտակից հայացքն ու առաջին ժպիտը, առաջին «ահա» բառը։ Երեխայի զարգացման բոլոր փուլերը հուզում են ծնողներին։ Տեղեկություն իմանալու համար մայրերը ստուգում են կայքերով, գրքերով, թե քանի՞ ամսականում երեխան կարող է նստել։ Երեխաները սովորում են նստել տարբեր ժամանակներում, այն դիրքով, որը ավելի հարմար է իրենց համար։ Երեխաների մարմինը ուղղահայաց դիրքի անցնելու համար ողնաշարը և մկանները պետք է բավականաչափ ուժեղ լինեն։ Սովորաբար երեխան սկսում է նստել վեց ամսականից կամ գուցե ավելի ուշ։
Եթե երեխան արդեն վեց ամսական է և չունի հատուկ հակացուցումներ, կարող եք ստուգել, թե որքան զարգացած է նրա ողնաշարը։ Դա անելու համար երեխային դրեք հարթ և բավականին կոշտ մակերևույթի վրա, օրինակ սեղանին կամ հատակին։ Մենք կանգնում ենք երեխայի դիմաց և բռնում ենք նրա դաստակներից, որպեսզի ձեռքերը մեկնած լինեն։ Մի բռնեք նրա ափերից, քանի որ երեխան դեռ չի կարողանում իրեն պահել, իսկ այդպես դուք կարող եք պատահաբար գցել նրան։ Դանդաղ  քաշեք նրա ձեռքերը դեպի ձեզ՝ առանց երեխային նստեցնելու։Եթե երեխան փորձում է  քաշել ձեր ձեռքերից և հետո թեքում է իր ձեռքերը, ապա նա պատրաստ է ինքնուրույն նստել։ Եթե երեխան իրեն չի քաշում վեր, հակված է պառկել, ձեռքերը չի թեքում, ապա նշանակում է, որ նա դեռ բավականաչափ ուժեղ չէ և նստելու համար դեռ վաղ է։  Երեխան կսովորի ինքնուրույն նստել, նրան հատուկ վերապատրաստում պետք չէ։ Բայց դուք կարող եք օգնել ձեր երեխային՝ թույլ տալով զարգացնել  մկանները, օրինակ՝ լողալով և հետևելով նրա առողջ սնվելուն։ Եթե երեխայի զարգացումը ձեզ անհանգստացնում է, ապա կարող եք դիմել մանկական նյարդաբանի կամ մերսման թերապևտի։
Երբ երեխան  մոտակայքում տեսնում է իրեն գրավող իրեր կամ խաղալիքներ, նա ցանկանում է ավելի մոտիկից  նայել կամ դիպչել  դրանց։ Կարող եք երեխայի հետ միասին կատարել հետևյալ վարժությունը։ Հատակին փռում եք ծածկոց և երեխային պարկացնում ստամոքսի վրա, իսկ նրա մոտաքայքում շարում եք իրեն հետաքրքրող խաղալիքներ։ Երեխան կձգտի և կվերցնի իր համար հօգեհարազատ խաղալիքը։ Կարող եք նաև օգնել երեխային մկանների զարգացման հարցում, որը կարող եք անել նորածնի ծնվելուց մեկ շաբաթ անց, բայց եթե չկան հակացուցումներ։

Եկեք միասին քննարկենք մի քանի պարզ վարժություններ, որոնք կօգնեն ձեր երեխային նստել։
1․Ամենապարզ բանը որ կարող եք անել, երեխային կանոնավոր կերպով մի քանի րոպե պառկեցնելն է։
2․ Երեխայի կյանքի առաջին շաբաթից մինչև երեք ամիս  թեթևակի շոյեք երեխայի մեջքը, որովայնը, ձեռքերը և ոտքերը։ Միևնույն ժամանակ, որովայնը և մեջքը կարելի է նրբորեն շոյել վեր ու վար շրջանաձև շարժումով, ձեռքերը՝ ափերից մինչև ուսեր, իսկ ոտքերը՝ ոտքերից մինչև ազդրեր։
3․Երեք ամսականից  արդեն ավելացնում եք շարժումները։ Բացում ենք երեխայի ձեռքերը և թեքում դրանք։ Ոտքերը դեպի որովայնը թեքելը նույնպես օգնում է աղիքային շարժունակությանը։
4․ Այս անգամ վարժություններ ենք անում գնդակի վրա։ Հարթ շարժումները նույնպես հանգստացնում և մարզում են շարժական  ապարատը։Երեխային դնում ենք ստամոքսի վրա և նրբորեն թեքում ենք նրա ծնկները։ Երեխային ճոճում ենք այս ու այն կողմ՝ պահելով մեջքը։ Այս վարժությունը ամրացնում է պարանոցի, մեջքի և որովայնի մկանները։
5․Վարժություններ «Գորտ»։ Երեխան պառկած է մեջքի վրա։ Բռնեք նրա ոտքերը սրունքներից՝ մատները ծածկելով ծնկներին և մի քանի շարժում կատարեք, կարծես երեխան կուչ է գալիս։ Երեխային շրջեք ստամոքսի վրա և ափերով նրբորեն սեղմեք ոտքերին, որպեսզի երեխան ինքնուրույն թեքվի և տարածի  ոտքերը։
6․«Մենք թեքում ենք մեջքը»։ Մի ձեռքով բռնեք երեխայի ոտքերը, իսկ մյուսով՝ մեջքը, գոտկատեղից մինչև պարանոց շոյեք։ Այնուհետև երեխային շրջեք մյուս կողմ և կրկնեք նույն վարժությունները։

Այս մի քանի պարզ, բայց միևնույն ժամանակ օգտակար վարժությունները կօգնեն ձեր երեխային ֆիզիկապես առողջ լինել։
Ծնողները պետք է հիշեն, որ ժամանակից շուտ երեխաներին նստեցնելու փորձերը հետագայում կարող են վատ անդարդառնալ ողնաշարի առողջության վրա։Երիտասարդ մայրիկները պետք է իմանան, որ եթե երեխան ինքնուրույն նստելու փորձեր չի անում, չի կարելի նրան նստեցնել՝բարձերով շրջապատելով։ Չի կարելի տեղափոխել մանկասայլակում՝ նստած դիրքով։ Չի կարելի փոքրիկին նստեցնել ծնկներին։

Կիսվել սոց․ ցանցերում