Եվրոպական վեց երկրներ մեղադրել են Ռпւսաստանին «անվտանգության ճարտարապետության վրա հարձակվելու» մեջ

Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Ռուսաստանին մեղադրել են եվրոպական անվտանգության ճարտարապետության վրա համակարգված հարձակումներ իրականացնելու մեջ։ Այդ մասին ասված է Վարշավայում կայացած հանդիպման արդյունքներով արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների դեմ Մոսկվայի հիբրիդային գործունեության էսկալացիան նույնպես աննախադեպ է իր բազմազանությամբ և մասշտաբներով՝ ստեղծելով անվտանգության զգալի ռիսկեր»,- ասված է փաստաթղթում։

Նախարարները Ռուսաստանին մեղադրել են նաև ռևիզիոնիզմի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ կապեր հաստատելու և ուկրաինական հակամարտության վերաբերյալ կառուցողական բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ։

Փաստաթղթից բխում է նաև, որ եվրոպական երկրները պետք է էլ ավելի մեծ դեր ունենան սեփական անվտանգության ապահովման գործում՝ գործելով անդրատլանտյան և գլոբալ գործընկերների հետ միասին։

 

Կիսվել սոց․ ցանցերում