Պետք է սպասել վտանգшվոր սցենարների. կհшրվածի՞ Ուկրшինան ՌԴ-ի խորքերին. մանրամասնում է փորձագետը (տեսանյութ)

Մամուլում լուրեր են պտտվում, թե ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան թույլատրել են Ուկրաինային`Ռուսաստանի դաշնությանը հարվածել իրենց հեռահար զենքերով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրերը՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասում է՝ Բայդենի խնդիրն է ներքաղաքական դաշտում խնդիրներ ստեղծել Թրամփի համար, թույլ չտալ, որ նա, ինչպես ընտրարշավի ընթացքում է հայտարարել, կարողանա կամ փորձի շատ արագ ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը:

Պետրոսյանի խոսքով՝ պետք է սպասել վտանգավոր սցենարների, քանի որ կա խնդիր՝ արևմտյան ռազմավարական ընդհանուր մոտեցումները պահպանելու և լուրջ շեղումներ թույլ չտալու:

Հարցին, թե ի՞նչ հնարավոր սցենարների սպասել Թրամփից և նրա վարչակազմից, փորձագետը պատասխանում է, որ բոլոր դերակատարներն էլ այժմ հաշվարկում են այն հնարավորությունները, որոնք կարող են տեղի ունենալ վերոնշյալ սցենարի կիրառման դեպքում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում