Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանը ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունն ու փոխայցերը:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին:

Արման Եղոյանն անդրադարձել է մեր երկրում Եվրամիության առաքելության տեղակայմանը վերաբերող, ինչպես նաեւ վիզաների ազատականացման գործընթացներին`դրանցում ընդգծելով Էստոնիայի դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերին:

Կիսվել սոց․ ցանցերում