ԱՄՆ-ն օգտագործել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքը և արգելափակել Գազայում անհապաղ և անվերապահ հրադադարի՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ բանաձևի նախագիծը:
Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամից 14-ը։
«ԱՄՆ-ը չի կարող համաձայնել Գազայի հատվածում անվերապահ հրադադարին»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:
Բանաձևի նախագիծը, որը պատրաստել են Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամները, բաղկացած է ինը կետից, որոնցից առաջինը «բոլոր կողմերին ներկայացնում է անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի պահանջ»։ Փաստաթղթում պահանջվել է ազատ արձակել անկլավում պահվող բոլոր պատանդներին, պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը Գազայի քաղաքացիական բնակչությանը:
Փաստաթղթի ընդունման դեպքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք շաբաթվա ընթացքում պետք է բանաձևի կատարման մասին գրավոր զեկույց ներկայացներ Անվտանգության խորհրդին։
ԱՄՆ-ն արդեն հինգերորդ անգամ է դեմ արտահայտվում Գազայի հատվածում հրադադարին։
