ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի):
Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Արսեն Թորոսյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի սերտ համագործակցությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց զարգանում են, ինչի արդյունքում արձանագրվել է համագործակցության բարձր մակարդակ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանն ու տարածաշրջանի խնդիրներին:
Մտքեր են փոխանակվել հետագա անելիքների վերաբերյալ:
