Բասկետբոլի բոլոր սիրահարներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքшրի. ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 24-ին՝ կիրակի օրը, ժամը 18:00-ին, կայանալու է Բասկետբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։ Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ: Մենք ևս ունենք ուժեղ ազգային թիմ, կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք և մենք մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ: Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո: Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։ Սիրո՛վ բոլոր մարզասերներին հրավիրում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա գտնվելու դիտարժան այս խաղին և մեր ներկայությամբ աջակցելու մեր բասկետբոլիստներին: Կհանդիպենք նոյեմբերի 24-ին»:

https://www.facebook.com/photo.php?fbid=572065522142719&set=a.131994776149798&type=3&ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում