Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու ներկայումս քաղաքապետ Տիգրան Ավինյանը կբանավիճեն։ Բանավիճելու մասին խոսակցությունը եղել էր նախորդ ավագանու նիստի ընթացքում, որի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ պատրաստ է բանավիճել Մարությանի հետ։
Դրանից հետո լրատվականներից մեկը առաջարկով էր հանդես եկել՝ կազմակերպելու նրանց հանդիպումը իրենց տաղավարում։ Դրան այսօր արձագանքել է Հայկ Մարությանը։
«Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։
Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,-նշել է նա։
Ավելի վաղ, Ավինյանի մամուլի խոսնակն էր բանավեճի առաջարկի վերաբերյալ ասել․
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կմասնակցի այդ բանավեճին՝ հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով»։
Ապա նշել էր, որ նկարահանումը իրականացնելու համար նկատի ունենալ դեկտեմբերի առաջին շաբաթը։
Նշենք, որ նրանց բանավեճի թեման տրասնպորտային բարեփոխումները եւ հունվարից սպասվող ուղեվարձի թանկացումն է լինելու։ Նշենք նաեւ, որ Մարությանն այժմ ստորագրահավաք է իրականացնում սպասվող թանկացման դեմ։
