ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ

 

Ջենիֆեր Լոպեսը, չնայած իր նախկին հայտարարությունների, թե նոր հարաբերություններ չի փնտրի անհաջող ամուսնություններից հետո, կարծես հետաքրքրված է մեկ այլ տղամարդով։

Մեծ Բրիտանիայում նրան նկատել են իր թիկնապահի հետ՝ մտերմիկ զրույցի ընթացքում զբոսնելիս։

«Ջենը հիմա չի փորձում լուրջ հարաբերություններ կառուցել, բայց դա չի խանգարում նրան վայելել կյանքը»,- հայտնել է աղբյուրը։

Ինսայդերը նաև ավելացրել է, որ դերասանուհին ֆլիրտ է անում միայն այն իրավիճակներում, որտեղ դա անվտանգ է։ «Նա այդ տղայի նկատմամբ հետաքրքրություն ունի, բայց հիմնականում այդպես վարվում է՝ գիտակցելով, որ դա կազդի Բեն Աֆլեքի վրա»,- նշել է աղբյուրը։

 

Կիսվել սոց․ ցանցերում