Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին

Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։

«Մինչև նոյեմբերի 24-ի օրվա վերջը, ինչպես նաև մինչև նոյեմբերի 25-ի օրվա ընթացքում  ծովի վրա տորնադոների առաջացման վտանգ կա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հայտնում են, որ այդ ընթացքում տեղի բնակիչները պետք է խուսափեն ափով քայլելուց։ Ալիքի բարձրությունը կարող է հասնել 3 մետրի։

Եթե պտտահողմը մոտենում է, պետք է  փոս գտնել ու պառկել դրա մեջ՝ ձեռքերով կամ հագուստով ծածկելով գլուխը։ Վտանգավոր իրավիճակում չի կարելի մոտենալ շենքերին, կամուրջներին, ցուցանակներին։

Կիսվել սոց․ ցանցերում