Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյան իր «X»-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ։
«Այս մետաղադրամը պատրաստվել է Ք.ա. մոտ 95 թվականին և գտնվում է իմ գրասեղանին 2024 թվականից։
Եթե դուք հայ եք (կամ պարզապես պատմության սիրահար), ապա տեղյակ եք Տիգրան Մեծի մասին և այն մասին, թե ինչպես նրա օրոք ընդարձակվել՝ դառնալով Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը։
Սուպեր հազվագյուտ մետաղադրամների այս շարքում պատկերված է Հալլեյ գիսաստղը, որը հայտնվել է Տիգրանի օրոք և համարվում էր հաջողության խորհրդանիշ:
Չնայած ես բնույթով մետաղադրամ հավաքող չեմ, բայց ես պետք է վերցնեի այս մեկը և ցույց տայի բոլորին»,- գրել է Օհանյանը։
