Անհնա՞ր է որսшլ. ինչ է հայտնի Պпւտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց

Արդեն մի քանի օր է՝ միջազգային մամուլը հեղեղված է «Օրեշնիկ» հրթիռի մասին հրապարակումներով, դրա արդյունավետության վերաբերյալ վերլուծություններով, Պուտինի արած հայտարարություններով ու այն ամենով, ինչն աշխարհի ուշադրությունը կրկին սևել է ռուս-ուկրաինական հակամարտության վրա:

Իսկ այն այժմ նոր սրացման փուլ է մտել, որի վերջաբանը դժվար է կանխատեսել: Իրավիճակի հանգուցալուծումը կախված է ոչ միայն ուկրաինացիներից ու ռուսներից կամ նրանց առաջնորդներից. այս հակամարտությունն ունի նաև այլ խոշոր խաղացողներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը արագորեն լուծելու մասին նախընտրական խոստումներից, նրա ընտրվելուց և դրան հաջորդող իրադարձություններից ընդամենը օրեր անց Ռուսաստանի նախագահն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ՝ ուղղված զինված ուժերի անձնակազմին և քաղաքացիներին, երկրի գործընկերներին և նրանց, ովքեր, իր խոսքերով, «շարունակում են պատրանքներ կրել ռազմավարական պարտություն կրելու հնարավորության մասին»՝ կապված Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա Արևմուտքի երկարատև հարձակումների հետ:

Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ նա մատնանշեց գլոբալ հակամարտության սպառնալիքը, որին տանում են ԱՄՆ գործողությունները։ ՌԴ Գերագույն գլխավոր հրամանատարը նաև որոշ տեղեկություններ հայտնեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին և արեց ամենաուշագրավ հայտարարությունը, որը «Օրեշնիկ» հրթիռի մասին էր: Այնուհետ սկսվեց իրական տեղեկատվական խառնաշփոթ ու աղմուկբոլոր առաջտար միջազգային ԶԼՄ-ներում:

Ինչպես և երբ սկսվեց ամեն ինչ

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները բացեիբաց հայտարարեցին, որ Կիևին թույլ են տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին: Վերլուծաբանները բազմիցս ընդգծել են, որ Ուկրաինա տեղափոխված հեռահար հրթիռները՝ ամերիկյան ATACMS-ը և բրիտանական Storm Shadow-ը, ունակ են թիրախավորել միայն ՆԱՏՕ-ի զինվորականները, քանի որ նման զենքերի կառավարումը սովորելը տևում է տարիներ:

Պուտինը բազմիցս ուշադրություն է հրավիրել այս հանգամանքին, դրան անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայտարարությունից հետո:

«Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում արտադրված 6 օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռների, իսկ նոյեմբերի 21-ին բրիտանական Storm Shadow համակարգերով համակցված և ԱՄՆ-ում արտադրված HIMARS հրթիռների միաժամանակյա կիրառությամբ խոցվել են զինվորական թիրախներ Ռուսաստանի Դաշնության տարածքում Բրյանսկի և Կուրսկի շրջաններում»,- ասել է նա։

Բրյանսկի շրջանում, հարվածի հետևանքով, զինամթերքի պահեստ է բռնկվել, այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է նաև ՌԴ ՊՆ-ն։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Սակայն նոյեմբերի 21-ին խոցվել է Հյուսիսային զորքերի խմբի հրամանատարական կետերից մեկը, օբյեկտի արտաքին պահակախմբի և սպասարկող անձնակազմի մեջ եղել են զոհեր և վիրավորներ։ Հրամանատարական և օպերատիվ անձնակազմը չի տուժել, պարզաբանել է նախագահը։

«Հակառակ Կիևի վարչակարգի ցանկության, ոչ հեռահար հրթիռների մատակարարումը, ոչ էլ դրանք Ռուսաստանի տարածքի խորքերը արձակելու թույլտվությունը չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում»,- հատկապես ընդգծել է Պուտինը և հավելել, որ նման զինատեսակների կիրառումն «ի վիճակի չէ ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա հատուկ ռազմական գործողության գոտում», քանի որ «զորքերը հաջողությամբ ընթանում են մարտական շփման գծի ողջ երկայնքով» և  կատարում իրենց տրված առաջադրանքները:

Հակադարձ հարվածն ու աղմուկ հանած անորսալի «Օրեշնիկ»-ը

Արդյունքում, Ռուսաստանը պատասխան հարված հասցրեց Խորհրդային Միության ժամանակներից ի վեր ամենախոշոր և հայտնի արդյունաբերական համալիրներից մեկին, որը նույնիսկ այսօր արտադրում է հրթիռային տեխնոլոգիա և այլ զինատեսակներ: Խոսքն ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի հենասյուներից մեկի՝ Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանի մասին է։ Այնտեղ Կիևը փորձում է իրականացնել սեփական բալիստիկ հրթիռների ծրագիրը։

Այս ամենում ամենաուշագրավն այն է, որ օբյեկտը խոցվել է նախկինում անհայտ զենքով։ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հրապարակավ հիշատակել է նորագույն զենքի մասին՝ հայտարարելով, որ դա «Օրեշնիկ» համալիրն է։

Նախագահի խոսքով՝ սա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է՝ հիպերձայնային մարտագլխիկներով։

 

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/301299

Կիսվել սոց․ ցանցերում