Դերասան Սամվել Թոփալյանը վերջերս հանդիսատեսի դատին հանձնեց իր առաջին մոնոներկայացումը՝ «8000 կմ», այն ճանապարհը, որն անցել է «Բարև Էրգիր» հաղորդաշարի շրջանակներում: Բեմադրությունը դրական արձագանք է ստացել հանդիսատեսի կողմից: Ներկայացման հաջողության գրավականն ըստ Սամվելի այն է, որ թեմային շատ ազնվորեն ու զգուշությամբ է մոտեցել:
«Մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել: Ուզել եմ, որ արհեստական ու շինծու ոչինչ չլինի, քանի որ իրական դեպքեր և իրական ճամփորդություն էր:
«Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
Նա անկեղծացավ, որ որպես դերասան իր համար բավական բարդ էր այն առումով, որ բեմից ներկայացնում էր իր պատմությունը:
«Իմ պատմությունն է, իմ զգացածն է, իսկ դա գործը բարդացնում է մատուցման ժամանակ:
Ավելի զգույշ եմ ուզում լինել, էլ ավելի անկեղծ, բայց չափի մեջ ու ճշմարիտ: Այդքանով էլ այն տարբերվում է իմ մյուս դերերից»,- նշեց դերասանը:
Ամբողջական նյութը՝