Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն շուտով պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Սակայն այս պատմությունը, որ թվում է պարզ սիրո պատմություն, ունի բավականին ուշագրավ մանրամասներ։
Հատկանշական է, որ Թաինան նախկինում հարաբերությունների մեջ է եղել «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ Լեո Պերեյրայի հետ։ Այս պահին Լեոն նշանված է Էդեր Միլիտաոյի նախկին կնոջ՝ Կարոլին Լիմայի հետ։
Այս զուգահեռ կապերը ևս հետաքրքիր երանգ են հաղորդում պատմությանը։ Թաինան և Լեոն երկու երեխաներ ունեն, իսկ Միլիտաոն և Կարոլինը՝ մեկ երեխա։
Էդերի և Թաինայի հարաբերությունները սկսվել են այս տարի։ Այժմ զույգը միասին ապրում է Մադրիդում և պլանավորում է ամուսնանալ 2025 թվականի հունվարին Ռիո դե Ժանեյրոյում։
