Վլшդիմիր Պпւտինը պետական ​​այցով Ղազախստանում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անձամբ է դիմավորել Պուտինին: Սա վկայում է երկրների միջև հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի մասին։ ՌԴ նախագահը ձեռքսեղմումով ողջունել է Տոկաևին: Ղազախստանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության պատվո պահակային վաշտը հանդիսավոր երթ է կատարել։

Այցի ծրագիրը ներառում է բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև մասնակցություն Ղազախստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ֆորումին: Պուտինը այնուհետ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Կիսվել սոց․ ցանցերում