Ի՞նչ առաքելությամբ են հայ հետшխույզին գործուղել Ստшմբուլ

ՙ Նմանակը՚  վեպը  գրող, լրագրող Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է. հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը  ծնունդով Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղի ԽՍՀՄ հետախույզ  Սմբատ Խոջոյանն է:  Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ` թուրք պատգամավորին, այսպես կոչված, փոխարինելու: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի աշխատում է խորհրդարանում` մինչեւ բացահայտվելը, որից հետո լքում է երկիրը: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի, որոշ գործող անձանց անունները  փոխված են:

Փաստերին ու ճշմարտացի դեպքերին  Աշոտ Աղաբաբյանը նախընտրել է  անդրադառնալ  գեղարվեստական վեպի միջոցով:

Գլխավոր հերոսի աղջիկը եւ թոռը  Լեհաստանից գալու են  եւ մասնակցելու են  գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունենալու Երեւանում,  ՙԷլիտ Պլազա՚         կենտրոնում, նոյեմբերի 28-ին, ժամը 18.30-ին:

Աշոտ Աղաբաբյանն ասում է, որ ինքը գրում է այն բաների մասին, որոնց մասին անհրաժեշտ է բարձրաձայնել,  եւ  որոնք պետք են մեր պետության կայացման համար:
ՙՉնայած 70 տարվա պատմության դրվագներ եմ ներկայացնում, սակայն ես իմ վեպերում գրում եմ այն ամենի մասին, որոնք չեն գրվել նախկինում, սակայն արդիական են: <Սեւ հովազ>-ներում  ներկայացված հերոսները մեր ժողովրդից թաքցված   արժանի զավակներն են, որոնց վերադարձնում եմ ժողովրդին` իրենց ողջ պատմությամբ՚,- lragrogh.com-ի հետ զրույցում նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում