Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զրոյից գյուղ ենք ստեղծելու։ Այս մասին Շիրակ կատարած այցելության ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ «սա շատ կաևոր, շատ խորը իմաստ ուենցող նախագիծ է»։
«Մարդիկ մի կենսակերպից պետք է տեղափոխվեն ուրիշ կենսակերպ»,- ընդգծեց նա։
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել։
«Այսօր ծանոթացա նաև Կապսի ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին:
Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 60 մլն խոր.մ ծավալով ջրամբարի կառուցում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 94.8 մլն եվրո:
Ջրամբարի կառուցմամբ կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ջրամբարը հնարավորություն կստեղծի նաեւ Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը տեղափոխել՝ Հայաստանի անկախության ընթացքում կառուցելով նոր գյուղ»,- գրել է նա:
