Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանում գովազդի նոր չափորոշիչների հետ կապված տնտեսվարողների կողմից առաջ քաշվող հարցերին՝ նշելով, որ սահմանված նորմերին չհամապատասխանող վահանակները հանվել են և հետայսու նույնպես կապամոնտաժվեն:
«Սիրելի՛ երևանցիներ,
հաճախ, փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները, դիմում են Երևանի ավագանու կողմից ընդունած՝ գովազդի նոր չափորոշիչների հետ կապված հարցերով, մասնավորապես՝ խոշոր բիզնեսները, որոնց գովազդային վահանակները չեն համապատասխանում գովազդի ստանդարտներին, այն ծավալով չեն իրազեկվում և ապամոնտաժվում, ինչպես փոքր և միջին ընկերությունները:Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները մեր բոլոր քաղաքացիների հետ փորձում են ունենալ կոնսենսուսային լուծումներ Երևանի ավագանու սահմանած չափորոշիչների շրջանակում, ինչպես նաև իրազեկումներ են կատարվում տարբեր ֆորմատներով, մինչ տվյալ գովազդային վահանակը ապամոնտաժելը»:
Գրառմանը կից Միքայել Խաչատրյանը նաև լուսանկարներ է հրապարակել:
Ամբողջական նյութը՝
