Անպատկերացնելի է, թե որքան դառը պատմական փաստեր են թաքցվել հասարակությունից հատկապես վերջին 30 տարում, քանի որ մերկացնում են ՀՅԴ գավառական շուստրիությունները, արկածախնդրությունն ու իրական դեմքը, որոնք հայ ժողովրդի համար ողբերգական հետևանքներ են ունեցել։
Հենց սա եմ համարում հիմնական պատճառը, թե ինչու հատկապես 1998թ․ Ռ․Քոչարյանի կողմից իշխանությունը զավթելուց հետո ՀՅԴ առաջին քայլերից մեկը եղավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի զավթումը, պատմության դասագրքերը գրելու մոնոպոլ իրավունքի վերապահումը իրենց, որպեսզի շարունակեն ճշմարտությունը պահել կողպեքի տակ․․․
Սրանով է բացատրվում նաև այն, թե ինչու այժմ Հայոց պատմության դասագրքերի վերաշարադրման /ամենևին չեմ ասում, թե գործող իշխանությունը բավարար կամք, կարողություն ունի դա առավելագույնս անաչառ անելու/ դեմ արշավի առաջամարտիկը ՀՅԴ-ականներն են․․․
Կարդացեք Թաթուլ Հակոբյանի հրապարակած փաստաթուղթը։ Այն իրականում նրա մասին է, որ Հայաստանի առաջին Հանրապետության՝ դաշնակցական կառավարությունը ինքն է թուրքական սպառնալիքի ներքո հրաժարվել Սևրի դաշնագրից ու Հայաստանի համար դրա պայմանավորած սահմաններից։ Բայց հետո, երբ փողերն առել են ու հայդե թռել Փարիզ, հիշել են, որ Հայաստանը պետք է մեծ լինի, ծովից ծով լինի, սևրյան լինի ու նրա սահմանները Սևրով գծվեն․․․
Այդ կուսակցության ձեռագիրը Արցախի խնդրով էլ նույնն է եղել․ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին հարվածներ են հասցրել արցախյան բանակցություններին, դրանց Արցախի մասնակցությանը, պաշտոնապես համաձայնություն են տվել Արցախը Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն կազմելու, Քի Վեսթի, Մադրիդյան առաջարկություններին /որոնցից բոլորը 7 շրջանները ճանաչվել են Ադրբեջանինը, իսկ մնացած հատվածի կարգավիճակի /, մերժել են Հայասատանի կողմից Արցախի անկախության ճանաչման օրինագծերը, իսկ պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո ու մինչև օրս պահանջում են, որ Հայաստանը պաշտոնապես որդեգրի Ադրբեջանից տարածքային պահանջներ /ի դեմս արցախի/ ներկայացնելու պահանջը․․․
Այս կուսակցությունն ուղղակի աղետաբեր է եղել ու մնում Հայաստանի համար․․․․
Աղբյուր ՝
