Սшհմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն. ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 29-ին Լոռու մարզում իրականացրած շրջայցից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում։

Համայնքապետերը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ նախարարին են զեկուցել աղետից հետո վնասների ծավալները, վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, փոխհատուցումների ծավալները։

Նախարարը հանձնարարել է, օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, իրականացնել գետի հունի, գետաբերուկների մաքրման աշխատանքներ, որպեսզի գարնանն ընդառաջ հնարավոր լինի կանխարգելել հնարավոր նոր աղետները։

Խորհրդակցության երկրորդ հատվածում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։

Նախարարը հորդորել է սահմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն։

Կիսվել սոց․ ցանցերում